Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեր հենակետայինները

Մեր հենակետայինները
15.01.2013 | 12:05

Այս շաբաթվանից անդրանիկ ուսումնամարզական հավաքն սկսեցին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները: Տասնօրյա հավաքը կավարտվի հունվարի 25-ին` Դանիա մեկնելով, որտեղ տղաները կմասնակցեն միջազգային մրցաշարի, ապա կլինի ևս մեկ հավաք, որից հետո հերթի մեջ է փետրվարին Իրանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունը: Հիշյալ մրցաշարերի արդյունքներով էլ կորոշարկվի մարտին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցողների կազմը:
Իրենց հերթին մարզական տարվա մեկնարկի սկիզբն են ազդարարում նաև հայ ծանրորդները, ովքեր տարվա առաջին հավաքի վայր են նախընտրել արդեն ավանդական դարձած Աբովյանի մարզաբազան: Դեկտեմբերի երրորդ տասնօրյակին ՀՀ վաստակավոր մարզիչ Էդիկ Կիզողյանի գլխավորությամբ ազգային հավաքականի տղաներին կմիանան նաև մեր պատանիները:
Հիշեցնենք, որ երկու մարզաձևերն էլ Հայաստանում ունեն հենակետայինի համարում, և եթե անցնող տարում ըմբիշներն արդարացրին մարզասերներիս ակնկալիքները, ապա ծանրորդները մարելիք պարտք ունեն: Խոսքը, իհարկե, ազգային ընտրանիում ներկայացվածների մասին է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ